«Մուսավաթ»–ը դրական է գնահատել ՀՀՇ–ի հետ համաձայնագրի ստորագրումը
«Մուսավաթ» կուսակցությունը մեկնաբանել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության հետ համաձայնագրի ստորագրումը։
««Մուսաֆաթ»-ը Կովկասի ամենահին կուսակցություններից է և գիտի, թե երբ, որտեղ և ինչպիսի փաստաթղթերի տակ դնի իր ստորագրությունը»,-ադրբեջանական «1news.az» կայքին ասել է «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Արիֆ Գաջիլին։
Հիշեցնենք, որ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ադրբեջանական «Մուսավաթ» (ղեկավար՝ Իսա Ղամբար) և Վրաստանի Հանրապետական (ղեկավար՝ Դավիթ Ուսուպաշվիլի) կուսակցությունների հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է, թե այդ կուսակցությունները «պետք է համագործակցեն իրենց համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում»:

7or.am