Լրահոս

14.04.2016 15:20


Երևանի մետրոպոլիտենն այս տարի դարձավ 35 տարեկան

Երևանի մետրոպոլիտենն այս տարի դարձավ 35 տարեկան

Մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը, 35 տարեկան է։

Մետրոյի բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Հանդիսավոր այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին, «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» և 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

Երևանի մետրոպոլիտենում այսօր շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։

Շնորհավորում ենք մետրոպոլիտենի բոլոր աշխատակիցներին և այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Երևանի մետրոպոլիտենի կառուցման ու զարգացման գործում:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը