Լրահոս

14.04.2016 15:26


Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը

Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը

Ապրիլի 15-ին` ժամը 09:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներին եւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության հակազդմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը` ժամը 17:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում նախատեսվում է հայտարարություն լրատվամիջոցների համար:

Ապրիլի 16-ին` ժամը 09:30-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը