Լրահոս

14.04.2016 15:30


Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում Իսրայելի դեսպանի հետ

Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում Իսրայելի դեսպանի հետ

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Իսրայելի Պետության դեսպան Շմուեյլ Մեիրոմի հետ:

Ինչպես հաղորդում են Օսկանյանի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցության հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները և նոր ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ներկա փուլը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը