Պուտին. «Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ են հարկավոր» (տեսանյութ)
Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով իր գործունեությունը։
Այդ մասին այսօր ուղիղ հեռարձակվող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ ՌԴ–նշահագրգռված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ, բայց վերջնական որոշումը կողմերը պետք է կայացնեն։
ՌԴ առաջնորդն ընդգծել է՝ «նման զգայուն թեմային պետք է վերաբերվել բժիշկների պես՝ կարևորը՝ չվնասել»:
«Շատ զգայուն թեմա է, և ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային։ Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռք բերվել բացառապես, ուզում եմ ընդգծել, քաղաքական միջոցներով»,- նկատել է Պուտինը:
Պուտին. «Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ են հարկավոր» (տեսանյութ)
Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով իր գործունեությունը։
Այդ մասին այսօր ուղիղ հեռարձակվող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ ՌԴ–ն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ, բայց վերջնական որոշումը կողմերը պետք է կայացնեն։

7or.am