Լրահոս

14.04.2016 20:00


Ավտոմեքենայից էլեկտրական մարտկոց էր գողացել

Ավտոմեքենայից էլեկտրական մարտկոց էր գողացել

1990 թ. ծնված Անդրանիկ Զ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իրենց շենքի բակում կայանված «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենայից գողացել են Էլեկտրական մարտկոցը` պատճառելով 29.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները Լենինգրադյան-Սիսակյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը