Լրահոս

14.04.2016 19:30


Սողանք Բերդի տարածաշրջանում (լրացված)

Սողանք Բերդի տարածաշրջանում (լրացված)

Ապրիլի 14-ին՝ ժամը 07.26-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղի է ունեցել սողանք. տուժածներ չկան:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդի տարածաշրջանում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով միջհամայնքային ավտոճանապարհն ամբողջովին դարձել է անանցանելի (մոտ 15 մ):

Ժամը 10.40-ի սահմաններում Բերդի ՃՇՇ-ի աշխատակիցները սկսել են իրականացնել ճանապարհամաքրման աշխատանքներ, որում ներգրավված է 6 միավոր տեխնիկա:

Ժամը 12.15-ի դրությամբ՝ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի բաց է:

Ժամը 16.58-ի դրությամբ՝ միջհամայնքային ավտոճանապարհը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը