Լրահոս

14.04.2016 22:30


Հյուրընկալվելով ընկերոջ տանը՝ գողացել էր ոսկյա շղթա` խաչով

Հյուրընկալվելով ընկերոջ տանը՝ գողացել էր ոսկյա շղթա` խաչով

Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1996 թ. ծնված Ռոբերտ Ֆ.-ն հյուրընկալվելով ընկերոջ տանը՝ հյուրասենյակի սեղանից գողացել է 65 գրամ կշռով ոսկյա շղթա` խաչով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ռոբերտ Ֆ.-ն հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով ոսկյա շղթան ու խաչը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը