Լրահոս

14.04.2016 21:40


Կրտսեր սերժանտի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է

Կրտսեր սերժանտի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական բանակի կրտ. ս-տ Ռուստամ Ահմեդովի զոհվելու մասին տեղեկատվության տարածումը, որն, իբր, տեղի է ունեցել հայկական կողմի մեղքով, ոչ այլ ինչ է, քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն:

ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը՝ բացառությամբ մի քանի խախտման դեպքերի, որը կատարել է ոչ այլ ոք, քան հակառակորդը: Մանավորապես, ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում՝ հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (6 արկ):

Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը