Լրահոս

15.04.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 14-ից 15-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 14-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 10, յուրացման` 2, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը