Լրահոս

15.04.2016 21:30


Հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիի շենքերից մեկում

Հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիի շենքերից մեկում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի 9/9Ա շենքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Ցոլակ Հ.-ն, ով 2014 թ. մայիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի և 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը