Լրահոս

15.04.2016 21:00


Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում

Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.00C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.00C (1980 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40

Այս խորագրի վերջին նյութերը