Լրահոս

15.04.2016 16:36


Դ. Բաբայան. «Հակառակորդը փորձելու է նյարդայնացնել ու ընկճել մեզ»

Դ. Բաբայան. «Հակառակորդը փորձելու է նյարդայնացնել ու ընկճել մեզ»

«Իհարկե, այս խախտումները իրենց քանակով զիջում են նրան, ինչ եղել է քառօրյա պատերազմի ժամանակ և նույնիսկ նախորդ մեկուկես տարվա ընթացքում, բայց էլի հակառակորդը շարունակել է: Ըստ երևույթին, նա որդեգրել է ահաբեկչության մարտավարություն. անընդհատ նման քայլերով փորձելու է նյարդայնացնել մեզ, փորձելու է նման ձևով ընկճել մեզ: Բայց չի ստացվելու: Սա ի սկզբանե սխալ մարտավարություն է, որը անպայման ձախողվելու է», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Բաբայանը հավաստիացնում է, որ հրադադարի պայմանավորվածությունը միակողմանիորեն է խախտվում Ադրբեջանի կողմից․

«Մենք զսպում ենք հակառակորդին, և դուք գիտեք, որ դեպք է եղել, որ նրանք փորձել են նույնիսկ ներթափանցել: Իհարկե, կասեցվում է: Մենք երբևիցե առաջինը չենք սկսում և չենք խախտում զինադադարի ռեժիմը, ուղղակի դեպքեր կան, որ պարզապես ստիպված ենք զսպել ագրեսորին, թույլ չտալ, որ նա ներթափանցի տարածք: Չեմ կարծում, որ իրենք լայնածավալ պատերազմ նորից կսկսեն, որովհետև ստացել են համարժեք պատասխան, դա՝ մեկ: Երկրորդը՝ դա արդեն կլինի լուրջ մարտահրավեր միջազգային հանրությանը և միջնորդ երկրներին»:

«Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը