Լրահոս

15.04.2016 16:40


Նախաքննական ցուցմունքում Պերմյակովն ասել է, որ զղջում է արածի համար

Նախաքննական ցուցմունքում Պերմյակովն ասել է, որ զղջում է արածի համար

Դատախազն ընթերցեց նախաքննության ընթացքում Վ.Պերմյակովի տված առաջին ցուցմունքը, որտեղ նա պատմում է, որ ջուր խմելու նպատակով մուտք է գործել Ավետիսյանների բնակարան:

Առաջին սենյակում գտնվող Ավետիսյանների դուստրը նկատել է իրեն, վերցրել հեռախոսն ու սպառնացել զանգահարել ոստիկանություն: Այդ պատճառով էլ սկզբում սպանել է Աիդա Ավետիսյանին:

Ամբաստանյալը ցուցմունքում պատմել է, որ Ավետիսյանների տունը բաղկացած է երեք սենյակից. առաջինում եղել է ընտանիքի մեկ անդամ, երկրորդում՝ երկու հոգի, երրորդում՝ չորս: Երբ առաջին սենյակում գտնվող Աիդա Ավետիսյանին սպանել է, մյուսներն արթնացել են, ուստի նա ցուցմունքում նշում է, որ մյուսներին ևս սպանել է, որպեսզի ոստիկանություն չզանգահարեն: Վեց անձի է սպանել զենքով, իսկ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հարվածներ հասցրել սվին-դանակով:

Պատասխանելով քննիչի այն հարցին, թե դեպքից հետո ինչու է փախուստի դիմել ու իրավապահներին չի ներկայացել, Պերմյակովի պատասխանը եղել է՝ չգիտեմ: Հաջորդ հարցին, թե ինչու էր ցանկանում հատել հայ-թուրքական սահմանը, նախաքննական ցուցմունքում Պերմյակովն ասել է, թե նման նպատակ չի ունեցել, և որ ուղղակի քայլել է այդ տարածքում: Պերմյակովը նաև ասել է, որ Ավետիսյանների բնակարան մուտք է գործել, քանի որ դարպասը բաց է եղել, իսկ նախկինում ընտանիքի անդամներին չի ճանաչել: Կատարված հանցագործությունից հետո քաղաքացիական հագուստ է հագել, որ իրեն չբռնեն: Նախաքննական ցուցմունքում ամբաստանյալն ասել է նաև, որ ի սկզբանե սպանություն կատարելու նպատակ չի ունեցել և զղջում է արածի համար:

«galatv.am»

Այս խորագրի վերջին նյութերը