Լրահոս

15.04.2016 17:12


Մտավորականները՝ Սամվել Բաբայանի նամակի մասին. «Մարդ պետք է լսել կարողանա»

Մտավորականները՝ Սամվել Բաբայանի նամակի մասին. «Մարդ պետք է լսել կարողանա»

Այսօր՝ ապրիլի 15-ին հրավիրված ասուլիսում, ամսվա սկզբին Արցախում տեղի ունեցած դեպքերի և դրա հետևանքների մասին խոսում էին մտավորականները: Նրանցից «Vesti.am»-ը հետաքրքրվել է, թե ինչպես են գնահատում սպառազինության համալրման առումով իշխանության անգործությունն այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից նրանց 3 տարի առաջ զգուշացված է եղել հնարավոր պատերազմի մասին, ներկայացված են եղել նաև դրանից խուսափելու կամ կորուստները կրճատելու լուծումները:

-Մարդ պետք է լսել կարողանա: Ցանկացած ասվածի մեջ ճշմարտություն կա, և պետք է կարողանալ գտնել այդ ճշմարտությունը, համադրել և բարձր կարգապահական գիտակցության շնորհիվ կանխել երևույթը, ոչ թե սպասել, որ դա կատարվի, հետո հետևանքները վերացնել: Այ սա խոսում է բարձր գիտակցության մասին,- նշել է բանաստեղծ Հովհաննես Շանթը:

Իսկ երաժիշտ Եղիշե Պետրոսյանը նույն հարցի վերաբերյալ պատասխանել է.

-Ես կարծում եմ, որ խելացի մտքեր շատ-շատ են ասվում, բայց թե դրանից ով ինչ եզրակացության է հանգում, դա այլ բան է:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ բանակցությունների սեղանին դրվելու է մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ, այն է՝ ազատագրած տարածքների հանձնում և խաղաղապահ զորքերի տեղակայում՝ մտավորականները պատասխանել են, որ մենք դեռ կարող ենք պաշտպանել մեր հողը, և պետք է սովորենք մեր շահերն ինքներս պաշտպանել:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը