Լրահոս

15.04.2016 17:25


Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում (տեսանյութ)

Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում (տեսանյութ)

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը:

Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստիևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի՝ նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը՝ խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։

Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մեջ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով: Այս իրավիճակում զարմանք է առաջացնում Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերի լռությունը:

«Ազատություն Լևոն Հայրապետյանին»
քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը