Լրահոս

16.04.2016 20:05


Օդանավակայանի հին տերմինալի դարպասների մոտ զենք-զինամթերք է թողել

Օդանավակայանի հին տերմինալի դարպասների մոտ զենք-զինամթերք է թողել

Ապրիլի 15-ին՝ ժամը 11.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ օդանավակայանի հին տերմինալի դարպասների մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաձիգի 60 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և մեկ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տ/չ 30 փամփուշտով:

***
Ապրիլի 15-ին՝ ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նորք-Մարաշում գտնվող հոգեբուժարանի պատի տակ զենք և փամփուշտներ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը «Նորք» հոգեբուժական կլինիկայի հարակից տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով և 7.62 մմ տ/չ 34 փամփուշտ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը