Լրահոս

16.04.2016 18:00


Խանդի պատճառով ծեծելով սպանել է

Խանդի պատճառով ծեծելով սպանել է

Ապրիլի 15-ին՝ ժամը 7.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի աջ հատվածում կնոջ դիակ կա, և հնարավոր է, որ կինը մահացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում հայտնաբերել է 1981 թ. ծնված Ռուզան Ջումայանի դիակը:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արատատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, ինչպես և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Ջումայանը չի մահացել վրաերթի հետևանքով, այլ նրան նույն օրը՝ ժամը 1-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում խանդի պատճառով ծեծելով սպանել է 1980 թ. ծնված Արման Սարգսյանը:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արման Սարգսյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը