Լրահոս

16.04.2016 16:10


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղյակ չէ Սամվել Բաբայանի նամակից

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղյակ չէ Սամվել Բաբայանի նամակից

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից «Vesti.am»–ը հետաքրքրվել է` երեք տարի առաջ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանին նախազգուշացրել է պատերազմի հնարավորության մասին, մանրամասն ներկայացրել է, թե ինչ զենք պետք է գնել ու ընդհանրապես, ի՞նչ անել, որպեսզի մոտալուտ պատերազմը կանխվի, կամ առնվազն երեքչորս անգամ մեր կորուստները քիչ լինեն, սակայնկարող ենք ասել, որ այդ նամակն անտեսվել է,ինչո՞վ է դա պայմանավորված:

-Նամակի մասին ես տեղյակ չեմ և իրավասու չեմ պատասխանել, որովհետև գրողն ու հասցեատերը լրիվ ուրիշ մարդիկ են,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

«Vesti.am»–ի մյուս հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կռվում ենք 80-ականների զենքով, դա ինչո՞վ է պայմանավորված, նա արձագանքել է.

-Աշխարհի առաջատար բանակների հատկապես ցամաքային զինատեսակների 90 տոկոսը 80-ականների զինատեսակներ են: Շատ գովազդվող նորագույն զենքեր, որոնք, իբր, ահ ու սարսափ էին ներկայացնում, գործնականում միշտ չէ, որ այդքան արդյունավետ են: Մեր 80-ականների, կամ միգուցե նաև որոշ դեպքերում 70-ականների զենքերի կողքին կան գերժամանակակից զենքեր, ինչպես նախորդ օրը նշեց պաշտպանության նախարարը, որ շատերը կերազեին դրանցից ունենալ: Բացի այդ, դա չափորոշիչ չէ, թե որ թվականին ինչ զինատեսակ է կիրառվել, խնդիրը զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է:

Այս խորագրի վերջին նյութերը