Լրահոս

16.04.2016 20:55


Անհետ կորած զինվորի մոր հեռախոսազանգին ադրբեջաներենով են պատասխանել

Անհետ կորած զինվորի մոր հեռախոսազանգին ադրբեջաներենով են պատասխանել

Դարբնիկում հարազատները, սիրած աղջիկն ու համագյուղացիները 10 օր շարունակ 19-ամյա Ժորայի մասին լուրի էին սպասում։ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերից հետո Ժորա Եսայանը 18 անհետ կորածների թվում էր։ Տղան վերջին անգամ ապրիլի 1-ին էր զանգել ու սովորականի նման հայտնել՝ «դիրքեր ենք բարձրանում, չանհանգստանա՛ք»։ Ապրիլի 2-ի վաղ առավոտյան մոր հեռախոսազանգին արդեն ադրբեջաներենով էին պատասխանել։

«Երեխան զանգել ա ամսի 1-ին՝ ժամը 22-ն անց 30 րոպե ու ասել ա՝ «մա՛մ ջան, գնում եմ պոստեր, չանհանգստանա'ք, ամեն ինչ շատ նորմալ ա»: Հետո առավոտյան 7-ին որ զարթնել ա մայրը, զանգել ա հեռախոսով՝ երեխի հետ կապ ունենալու համար, արդեն երեխեն չի վերցրել հեռախոսը, ինչ-որ թուրք ա վերցրել։ Պարզ ա եղել, որ հարձակում ա եղել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ժորայի մորաքույրը՝ Սուսաննա Գալոյանը:

Տղայի հայրն ու հորեղբայրը Ղարաբաղ էին մեկնել Ժորային գտնելու հույսով: Օրեր անց նրանց հայտնել էին՝ Ջաբրայիլում ծառայող Ժորան զոհվածների թվում է։ Հարազատները լսել են, որ զինվորին սպանել ու խոշտանգել են:

«Մինչև մեր երեխային բերեցին, դաժե երեխայի դեմքն էլ չենք տեսել՝ ինչ վիճակում ա, մենակ իրա հորողբերն ա տեսել նրա վիճակը: Մենք չգիտենք, մեր երեխու դեմքն էլ չենք տեսել 12-13 օր սպասելուց հետո», - ասաց Ժորա Եսայանի հորաքույրը՝ Սոնա Պետրոսյանը:

Մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը