Լրահոս

17.04.2016 09:25


Հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ

Հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ

Ապրիլի 16-ի՝ լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդն ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

Ընդհանուր առմամբ, գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը