Լրահոս

17.04.2016 11:17


Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Ապրիլի 16-ի՝ լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 5 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը