Լրահոս

17.04.2016 11:25


Արամ Դանիելյանի շտաբի պետի խոսքով՝ Սասուն Միքայելյանն իրեն ծեծի է ենթարկել

Արամ Դանիելյանի շտաբի պետի խոսքով՝ Սասուն Միքայելյանն իրեն ծեծի է ենթարկել

Այսօր Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի պնդմամբ` Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել:

«Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,-«Tert.am»-ին ասաց Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետը՝ խուսափելով այլ մանրամասներ ներկայացնել՝ պատճառաբանությամբ, որ վատ է զգում, չի կարող խոսել:

Հարցին էլ, թե չի՞ ստանալու բժշկական օգնություն, նշեց, որ հիմա չէ, բայց ընթացքը ցույց կտա:
Նա նաև նշեց, որ Սասուն Միքայելյանն իրեն փորձել է հարվածել, բայց չի ստացվել, քանի որ ինքը ավելի բարձրահասակ է, բայց մյուսները ծեծել են, իսկ երբ տեսել է, որ նրանք շատանում են, ինքը փախել է:

«Սասունը, ուզեց խփի, բայց բոյով եմ` չստացվեց, սկզբից չէի ուզում փախչել, բայց հետո տեսա, որ շատանում են` փախա»,-ասաց թեկնածուի նախընտրական շտաբի պետը:

«Tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը