Լրահոս

18.04.2016 09:20


ՃՏՊ Նորագավիթի կամրջի մոտ

ՃՏՊ Նորագավիթի կամրջի մոտ

Ապրիլի 17-ին՝ ժամը 22.51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Նորագավիթի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Higer» մակնիշի 4578S պ/հ (վարորդ՝ Ս. Խ.) և «Saba Saipa» մակնիշի 35 OT 412 պ/հ (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Saba Saipa»-ի վարորդը և ուղևոր, 1983 թ. ծնված Ա. Ս.-ն դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են «Saba Saipa» մակնիշի ավտոմեքենան:

Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը