Լրահոս

18.04.2016 09:35


Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 17-ին՝ ժամը 22.15-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi Pajero io» մակնիշի 26 UU 942 պ/հ (վարորդ` 1975 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը