Լրահոս

18.04.2016 09:40


Հաղթանակած հայ ծանրամարտիկները վերադարձան

Հաղթանակած հայ ծանրամարտիկները վերադարձան

Նորվեգիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակած հայ մարզիկները ժամանեցին Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց ցնծությամբ են դիմավորել։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին հորիզոնականը: Հայ ծանրորդները նվաճեցին 16 մեդալ՝ 8 ոսկե (5 փոքր), 5 արծաթե եւ 3 բրոնզե:

Եվրոպայի չեմպիոններ դարձան Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Անդրանիկ Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը