Լրահոս

18.04.2016 10:50


Սպիտակում և Թալինում նույնպես հաղթել են գործող քաղաքապետերը

Սպիտակում և Թալինում նույնպես հաղթել են գործող քաղաքապետերը

ԿԸՀ նախնական արդյունքներով՝ նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններում Սպիտակում և Թալինում նույնպես հաղթել են գործող քաղաքապետերը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդանում վերընտրվել է Արամ Դանիելյանը՝ ստանալով 12 510 ձայն։

Հրազդանում անվավեր է համարվել 813 քվեաթերթիկ: ԿԸՀ տվյալներով՝ Հրազդանում ընտրելու իրավունք ունեցող 44338 ընտրողներից գրանցված և քվեաթերթիկ ստացած (ըստ ստորագրությունների) անձանց թիվը կազմել է 24861:

Սպիտակի գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը ստացել է 4463 ձայն՝ առաջ անցնելով իր մրցակից, Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատուրյանից ( 2933):

Անվավեր քվեաթերթիկների թիվը 260 է, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 13 278 անձանցից 7661-ը:

Թալինում 1993 ձայնով հաղթել է ՀՀԿ–ական Սարգիս Արամյանը։ Վերջինիս մրցակից, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն: Թալինի տարածաշրջանում անվավեր քվեաթերթիկների թիվը 70 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 3305 քաղաքացի` ընտրելու իրավունք ունեցող 5296 ՀՀ քաղաքացիներից:

Անկուսակցական Տիգրան Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում էր ՀՅԴ–ն։

Ընտրական օրենսդրության համաձայն՝ այսօր՝ մինչև ժամը 18.00-ն, թեկնածուները կարող են ներկայացնել ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը