Լրահոս

18.04.2016 11:10


«SOS Գյումրի». ծրագրված 13-ի փոխարեն բնակարան ստացավ 23 ընտանիք

«SOS Գյումրի». ծրագրված 13-ի փոխարեն բնակարան ստացավ 23 ընտանիք

Նախապես ծրագրված 13-ի փոխարեն 23 գյումրեցի անօթևան ընտանիք է վերջապես հնարավորություն ստացել ապրել նոր ու կահավորված բնակարանում։ Շուրջ չորս ամիս առաջ «SOS Գյումրի» նախաձեռնության սկսած միջազգային դրամահավաքի արդյունքը անակնկալ էր նույնիսկ դրա հեղինակների համար։

Գյումրիում երկրաշարժից 27 տարի անց 3 հազարից ավելի ընտանիքներ դեռ շարունակում են ապրել տնակներում։ Նրանց մեծ մասի նկատմամբ պետությունը բնակարանով ապահովելու պարտավորություն չունի, քանի որ երկրաշարժից անօթևանի կարգավիճակ չունեն։ Ահա այս մարդկանց խնդիրը լուծելու համար էլ գյումրեցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը սկսեց լուսանկարել տնակներում ապրող ընտանիքներին ու նկարները հրապարակել։

Այս ծրագիրը, Բարսեղյանի խոսքով, ուներ երկու նպատակ.

«Մեկը իշխանություններին կարգի հրավիրելն է, որ իրենք անեն այն, ինչ պիտի անեին, երկրորդն էլ՝ դա էլ այդ նպատակին հասնելու համար այս մեթոդով, ցույց տալով՝ մենք ինքներս կարող ենք անենք։ Երկրորդ կետով, հա, եղել է, մի բան էլ գերակատարել ենք, բայց ընտանիքների թիվը, ավելի ճշգրիտ ասեմ՝ ծայրահեղ վիճակում գտնվող, տնակներում ապրող 1400 հոգի է Գյումրիում, մնացած այն 3 հազարը դեռ մի քիչ իրենց յոլա տանում են։ Ու այն կետը, թե արդյոք իշխանությունը ինքն իրեն կարգի հրավիրել է այս հարցում, իհարկե, չէ, լրիվ չենք հասել մեր նպատակին, նույնիսկ, ասենք, հասել ենք հարյուրից մեկ տոկոսին, այդ մեկ տոկոսն էլ արտահայտվել է իրենց կողմից ինչ-որ չափ, իբր, վերաբերմունքով։ Բայց ես կարծում եմ, որ դա ուղղակի «թռնելու» տարբերակ է եղել, քան օգնելու...»։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը