Լրահոս

18.04.2016 13:40


Արարատի մարզում մաքրվել ու բարեկարգվել են մի շարք հուշարձանների տարածքներ

Արարատի մարզում մաքրվել ու բարեկարգվել են մի շարք հուշարձանների տարածքներ

Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արարատի մարզի Վեդի, Այնթափ, Այգեզարդ, Նոր Խարբերդ, Ոսկետափ, Տափերական, Վերին Արտաշատ, Գոռավան, Մխչյան, Մասիս, Դիմիտրով, Ավշար, Նոյակերտ գյուղական և քաղաքային համայքներում գտնվող Երկրորդ աշխարհամարտում և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանների տարածքներում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունն այդ աշխատանքներն սկսել է ավելի վաղ` ապրիլի 13-ից:

Աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են հանրակրթական դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, մարզային ծառայության և համայնքապետարանների պատասխանատուներ: ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պատասխանատուները ներկայացրել են օրվա խորհուրդը, խոսել մարզի մշակութային ժառանգության մասին, կարևորել դրանց անխաթար պահպանությունը: Աշակերտներն էլ հանդես են եկել հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարումներով:

«Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո միջոցառում է անցկացվել Մրգավան համայնքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: Սպորտային միջոցառման ավարտին երեխաները ռազմագիտության դասաժամին ցուցադրել են նաև իրենց ռազմական հմտությունները:

Ապրիլի 18-ին նվիրված սանիտարական մաքրման ու բարեկարգման միջոցառումներ կանցկացվեն նաև Արտաշատ, Արարատ քաղաքների, Արարատ, Դվին, Գետազատ, Մրգավետ, Զանգակատուն, Սուրենավան, Երասխավան համայնքների հուշարձանների տարածքներում:

Այս խորագրի վերջին նյութերը