Լրահոս

14.10.2010 10:43


Վարչապետի գավաթին արժանացավ պաշտպանության նախարարության թիմը

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել  «ՀՀ վարչապետի գավաթ - 2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ Միմյանց հետ մրցում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և պաշտպանության նախարարության թիմերը։
Խաղը ավարտվել է 3։0 հաշվով' հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է առաջին տեղի համար նախատեսված գավաթը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են գլխավոր դատախազության և առողջապահության թիմերը։ Բացի գավաթներից մրցաշարի հաղթողները ստացել են մեդալներ, մարզահագուստ և հավաստագրեր։

Այս խորագրի վերջին նյութերը