Լրահոս

18.04.2016 21:30


Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում

Ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում`

Ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Երևանի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.60C (1985 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.00C (1980 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.60

Այս խորագրի վերջին նյութերը