Լրահոս

18.04.2016 20:30


Երևանում տեղի կունենա բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի (տեսանյութ)

Երևանում տեղի կունենա բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի (տեսանյութ)

Ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից դեպի ԱԳՆ, ապա՝ ՌԴ դեսպանատուն տեղի կունենա բողոքի երթ՝ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով:

Մոսկվայի դատարանն օրերս նրան շինծու մեղադրանքով դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

«Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ամբողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլ պահանջում ենք դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը