Լրահոս

18.04.2016 21:20


Ռ. Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է (լուսանկար)

Ռ. Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է (լուսանկար)

Ապրիլի 18-ին ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին:

Նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ:

Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը: Հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը