Լրահոս

19.04.2016 09:25


Հրդեհ Էրեբունի օդանավակայանի տարածքում

Հրդեհ Էրեբունի օդանավակայանի տարածքում

Ապրիլի 19-ին՝ ժամը 01.20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝ 01.57-ին:

Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):

Այս խորագրի վերջին նյութերը