Լրահոս

14.10.2010 10:55


Ա. Վլասով. «ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում ԼՂ հարցում առաջընթաց չի լինի»

Ա. Վլասով. «ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում ԼՂ հարցում առաջընթաց չի լինի»

-Չարժե սպասել, թե դեկտեմբերին Աստանայում կայանալիք գագաթնաժողովում որոշումներ կընդունվեն, որոնք կփոխեն իրավիճակը ԼՂ-ի շուրջ,-կարծում է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Вестник Кавказа» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը։

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում առաջնային կլինեն տնտեսական անվտանգության թեմաները, ազգային փոքրամասնությունների և ԵԱՀԿ բարեփոխումների հարցերը։

-Մեծ լավատեսություն է պետք ակնկալելու համար, թե գագաթնաժողովում ԼՂ գործընթացն առաջ տանելու որոշումներ կընդունվեն,-ասել է նա։

Սակայն, նրա խոսքերով, հանգամանքների բերումով իրավիճակի փոփոխություն կարելի է սպասել 2011թ.։

Վլասովի կարծիքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները հասկանում են, որ Ադրբեջանում աճում է հասարակական դժգոհությունը, և 2011թ. կվերսկսվեն ԼՂ տարածքների վերադարձի վերաբերյալ խոսակցությունները։

-Որքանո՞վ այս անգամ շշուկները կարդարացնեն իրենց, և կհաջողվի՞ արդյոք համոզել Երևանին, որ նման քայլերն անհրաժեշտ են, ցույց կտա ժամանակը,-ասել է Վլասովը։

Ըստ Trend–ի

Այս խորագրի վերջին նյութերը