Լրահոս

19.04.2016 20:00


Հետախուզվող կինը հայտնաբերվեց և խոստովանեց

Հետախուզվող կինը հայտնաբերվեց և խոստովանեց

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ին, ով ապրիլի 12-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Մարիամ Խ.-ն խոստովանել է, որ այս տարվա հունվար ամսից ի վեր Երևանի Կենտրոն վարչական շրջանի խանութներից կատարել է մոտ մեկ տասնյակ գողություններ:

Այս խորագրի վերջին նյութերը