Լրահոս

20.04.2016 09:25


ՃՏՊ Սարդարապատում

ՃՏՊ Սարդարապատում

Ապրիլի 20-ին՝ ժամը 03.42-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34 TM 695 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1983 թ. ծնված Հ. Դ.-ը, հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը