Լրահոս

14.10.2010 11:55


Ինչո՞ւ են Հայաստանում ամուսնալուծություններն աճում

Ինչո՞ւ են Հայաստանում ամուսնալուծություններն աճում

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում 2010թ. առաջին կիսամյակում գրանցվել է ամուսնալուծությունների 1474 դեպք։ Իսկ ողջ 2009թ.՝ 2829 դեպք։

Ամուսնալուծությունների աճը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի  մասնագետ Աննա Ոսկանյանը պայմանավորում է մի քանի հանգամանքով՝ վաղամուսնություններ, պարտադրված ամուսնություններ և սիրո պակաս։ Մասնագետի կարծիքով՝ ամուսնալուծությունների համար սոցիալ-տնտեսական գործոնը թեև կարևոր է, բայց ոչ էական։ Ա. Ոսկանյանը ցանկալի է համարում, որ հայ երիտասարդները ամուսնանալիս գիտակցեն, թե ինչի են գնում և ամուսնությունը չդիտվի որպես կնոջ ակտիվ կյանքի վերջ։

«Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքերով էլ՝ ամուսնալուծությունների աճի պատճառներն են կին-տղամարդ դերակատարության փոփոխությունը, ամուսնական զույգերի պահանջարկի և առաջարկի անհավասարությունը, ամուսնությունից հետո նոր իրողությանն ադապտացվելու խնդիրը։

Հոգեբանը նկատում է, որ սկսած Հայաստանի անկախացման տարիներից՝ ամուսնալուծություններն աճում են և դրանց նպաստում են նաև արտագաղթն ու արտագնա աշխատանքները։ Զույգերի սեռական անհամատեղելիությունն էլ մեր երկրում համարվում է ամուսնալուծությունների սքողված պատճառ, քանի որ նրանք չեն էլ գիտակցում, որ իրենց տարաձայնությունները գալիս են հենց դրանից։ Իսկ ամուսնական զույգի անհավատարմությունը Մ. Մեհրաբյանը ամուսնալուծությունների առաջնային պատճառ չի համարում։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը