Լրահոս

20.04.2016 15:00


«Դուրս մեր գրպանից»–ի անդամները պահանջում են գանձված տուգանքների վճարները փոխանցել ՀՀ ՊՆ-ին

«Դուրս մեր գրպանից»–ի անդամները պահանջում են գանձված տուգանքների վճարները փոխանցել ՀՀ ՊՆ-ին
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները ՀՀ իշխանություններին հորդորել են ժամ առաջ վերանայել վարչական իրավախախտումների փոփոխությունների հետ կապված օրենքը և տուգանքների չափը, մեղմացնել արագաչափերի և տեսախցիկների տուգանքները, իսկ արդեն իսկ գանձված բոլոր տուգանքների վճարները փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը, քանի որ ապրիլյան քառօրյա պատերզամը ցույց է տվել, որ Հայաստանին զենք է անհրաժեշտ:

Նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով՝ չհայտարարված պատերազմի այս պայմաններում ժամանակն աշխատում է ի վնաս հայոց բանակի և Հայաստանի:

«Առանց զենքի մենք շատ խոցելի ենք, եթե զենք չունենք, ազերին ոգևորվում է»,- ասել է Պետրոսյանը։
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն էլ նշել է՝ «Սեքյուրիթի դրիմի» կողմից գանձվող տարեկան գումարները պարզ հաշվարկներով ուղիղ համեմատական են այն գումարի չափին, որը Հայաստանն է մուրում Ռուսաստանից զենք գնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը