Լրահոս

20.04.2016 14:45


ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի զեկույցը ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի զեկույցը ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:

Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկների և 2015թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռոբերտ Աթոյանի, Գեորգ Բրուտյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Կարեն Պողոսյանի հիշատակը:

ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված են` 58 ակադեմիկոս, 59 թղթակից անդամ: ԳԱԱիաշխատողների թիվը 4086 է, որոնցից 2451-ը գիտական աշխատողներ են:

ՀՀ ԳԱԱ-ն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Կորեայի հետ:

2015թ-ին ՀՀ ԳԱԱ-ում իրականացվել է 70 դրամաշնորհային ծրագրեր՝ մոտ 500 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ:

Հրատարակվել են՝ 180 մենագրություն, 21 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 2628գիտական հոդվածներ, զեկույցներ ևթեզիսներ հանրապետական և արտասահմանյանհրատարակչություններում: Անցկացվել են 82 հանրապետական ևմիջազգային գիտաժողովներ,սիմպոզիումներ:

ՀՀ ԳԱԱի 2015թի գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«…Ֆիզիկայի բնագավառում մշակվել և իրականացվել է օպտիկական վեկտորականմագնիսաչափի հայեցակարգը:Սարքի զգայնությունը 5 միկրոգաուս է: Նրա հիմնականկիրառությունը երկրամագնիսական դաշտի քարտեզագրումն է:Այս ուղղությամբ արժեքավորներդրման համար աշխատանքների ղեկավար, ԳԱԱ Ֆիզիկականհետազոտություններիինստիտուտի տնօրեն ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը 2015 թ.արժանացել է «ICO Galileo Galilei Award»մրցանակին:

…2015 թվականը համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցածառանձնահատուկ տարի էր:Լրացավ թուրքական իշխանությունների կողմից խաղաղ հայբնակչության նկատմամբ ցեղասպանության 100 տարին:Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքիհայությունը համախմբված ու միասնական կամքով դատապարտեցկատարվածբարբարոսությունը: Գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրությանկենտրոնում է եղել այս հիմնախնդիրը,հրատարակվել ու հասարակությանն են ներկայացվելգիտականորեն հիմնավորված մենագրություններ,փաստաթղթերի ժողովածուներ և այլուսումնասիրություններ:

Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծվել է դյուրակիր ռադարայինհամակարգ, որընախատեսված է կարճ հեռավորություններում (2-4 կմ) շարժվող մարդկանց և տեխնիկական միջոցների հայտնաբերման համար:

…Ստացվել են ամինաթթուների նոր ածանցյալներ, որոնք կարող են Ալցհեյմերի հիվանդությանբուժման դեղամիջոցիստեղծման հիմք հանդիսանալ:

Սինթեզվել են հատուկ բաղադրության և կառուցվածքի կերամիկա­կան ջերմակայուն նյութեր,որոնք կիրառվում ենէլեկտրոնիկայում և կիսահաղորդչային տեխնիկայում որպես տակդիրներ:

Կատարվել է Հայաստանի տարածաշրջանի և Փոքր Կովկասի ժամանակակից երկրադինամիկայի և մայր­ցամաքային դեֆորմացիայի արագության գնահատում սեյսմիկ վտանգի որոշման համար:

Արտադրվում և եվրոպական շուկայում իրացվում են ավելի քան 15 օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուներ:

…Արտադրվում է «Նարինե» կաթնաթթվային մթերքը կաթնաթթվային բակտերիայի հիման վրա:

Հաստատվել է գալարմինի ազդեցությունը մի շարք վտանգավոր ինֆեկցիաների բուժման ևկանխարգելման վրա:

Մշակվել է «Իմունոմոդուլյատոր» կենսաակտիվ պատրաստուկը՝ որպես կենդանիների դաբաղիբուժման միջոց»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Գիտությունների ազգային ակադեմիան համագործակցում է արտասահմանյան մի շարք երկրների հետ միջազգայինգիտական տարբեր ծրագրերով, այդ թվում են` ՆԱՏՕիանհատական գործընկերության գործողությունների ծրագիրը,միջազգային գիտատեխնիկականկենտրոնի (ISTC) ծրագիրը, Եվրոպական Յոթերրորդ շրջանակային ծրագիրը (FP7),ՏԵՄՊՈՒՍՀամաեվրոպական շարունակական ծրագիրը համալսարանական կրթության համար, Սևծովյան տնտեսական համագործակցություն (BSEC) և այլ ծրագրեր: ԳԱԱ կառույցները ակտիվորենմասնակցում են ԱՄՆ-ի տարբեր ծրագրերի` Քաղաքացիական հետազոտությունների ևմշակումների (CRDF Global), Գիտության և կրթությանհայկական ազգային հիմնադրամի(ANSEF), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի(NFSAT) և այլ ծրագրերի:

ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի գիտահետազոտական աշխատանքներիֆինանսավորումը: «2015թվականին ՀՀ ԳԱԱ-ն պետական բյուջեից ստացել է 6.591.153.200 դրամ ֆինանսավորում: Պետական բյուջեիցաշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմել է 4.613.807.000 դրամ, որն ամբողջ ֆինանսավորման 70 տոկոսն է: Ամսականմիջինաշխատավարձը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 96000 դրամ:Արտաբյուջետայինֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 1.884.756.100 դրամ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

2015 թվականին համակարգի աշխատողների սոցիալական ոլորտի հարցերը եղել են ԳԱԱ նախագահության ուշադրության կենտրոնում: Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես նշեց, որ լուծվել է գիտաշխատողների երկարացված արձակուրդի հարցը: 2015 թ. հունվարի 1-ից բոլոր գիտաշխատողները օգտվում են երկարացված արձակուրդից: Նույն ժամանակաշրջանում կրկնապատկվել է համակարգի գիտական աստիճան ունեցող աշխատողների հավելավճարը:Համակարգի աշխատողներին տրամադրվում է «սոցիալական փաթեթ»:

Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ծավալել ակադեմիայի «Գիտությանզարգացմանհիմնադրամը», որի ֆոնդից ինստիտուտների 19 աշխատակիցներ ստացել են 3.400 000 դրամի նյութական օգնություն:

2015 թ. շահագործման է հանձնվել հիպոթեքային հիմունքներով կառուցված 200բնակարանանոց շենքը: Ավարտվել են նոր՝ 164 բնակարան ունեցող շենքի նախագծային աշխատանքները, ընթանում են բնակարանների նախնական բաշխման աշխատանքները, և ապրիլին կսկսվեն շինարարական աշխատանքները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը