Լրահոս

20.04.2016 16:10


Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների

Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը կազմակերպում է «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի»:

Նախաձեռնության կազմակերպիչներից Ծովինար Կոստանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ բողոքի ակցիան անցկացվելու է վաղը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Կառավարության շենքի դիմաց:

Կոստանյանն այս խնդրում կարևորել է սննդի ներմուծումը և դրա անվտանգությունը: Առաջին հերթին սա կօգնի հայ արտադրողներին սպառել իրենց ապրանքը, երկրորդ՝ այդ սնունդը կարող է վտանգավոր լինել առողջությանը.:

-Մենք չենք կարող վստահ լինել, որ վաղը չէ մյուս օրն այդ սննդի միջոցով մեր նկատմամբ ինչ-որ բակտերիական զենք չի կիրառվի: Սա շատ կարևոր հարց է, և պետք է պետականորեն անդրադառնալ այս խնդրին,- Ծովինար Կոստանյանի խոսքն է մեջբերում «vesti.am»–ը։

Նույն նախաձեռնության կազմակերպիչ Արման Ղուկասյանն էլ ներկայացրել է Թուրքիայից ներմուծված ապրանքների պաշտոնական թվերը, ըստ որոնց՝ 2008-2014 թթ. Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 1.5 միլիարդ դոլարի ապրանք, իսկ անկախության 25 տարիների ընթացքում՝ 2.2 միլիարդ: Ղուկասյանը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում պաշտոնապես արգելված է հայկական ապրանքների ներմուծումը՝ կապված արցախյան հակամարտության հետ:

Ըստ նրա՝ եթե դեմ ենք, որպեսզի Ռուսաստանը զենք վաճառի մեր թշնամուն, ապա ինչո՞ւ ենք մենք ինքներս գնում թուրքական ապրանք և հարստացնում նրան:

-Եթե խոսում ենք ազգային արժանապատվության, ազգային անվտանգության մասին, ապա մենք պետք է հրաժարվենք թուրքական ապրանքից: Չենք ասում, որ դրանից թուրքական էկոնոմիկան մեծ վնաս կկրի, բայց դրանով մենք ցույց ենք տալիս մեր ազգային արժանապատվությունը,– նշել է Ղուկասյանը:

Մանրամասն՝ «vesti.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը