Լրահոս

20.04.2016 19:00


Էստոնական փողոցում ատրճանակ և 12 փամփուշտ է հայտնաբերվել

Էստոնական փողոցում ատրճանակ և 12 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Էստոնական փողոցում գտնվող դպրոցի ծառերի տակ զենք է թողել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերեցին «BUL CHEROKEE» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` փամփշտատուփով, և 9 մմ տրամաչափի 12 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը