Լրահոս

20.04.2016 21:00


Դիմակավորվածը դանակի սպառնալիքով գումար էր տարել դեղատնից

Դիմակավորվածը դանակի սպառնալիքով գումար էր տարել դեղատնից

Ապրիլի 18-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 5 րոպե առաջ դիմակներով, դանակի սպառնալիքով մտել են Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող դեղատուն և վերցնելով գումար` դիմել են փախուստի:
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 22.30-ին՝ 1997 թ. ծնված Սոնա Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 21.20-ին, դիմակավորված անհայտ անձը մտել է դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից վերցրել 90.000 դրամ ու դիմել փախուստի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները ապրիլի 19-ին՝ ժամը 02.35-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Պ.-ին, ով ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը:
Արման Պ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը