Լրահոս

14.10.2010 13:16


Արցախի նախագահն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների և լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:

Այս խորագրի վերջին նյութերը