Լրահոս

21.04.2016 15:55


Գերմանիայի եզդիները եկել են իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին

Գերմանիայի եզդիները եկել են իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին

Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած եզդիական պատվիրակությունը, որը եկել է հայ ժողովրդին իր զորակացությունը հայտնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

-Մենք եկել ենք պնդելու, որ մենք՝ աշխարհի եզդիներս, կանգնած ենք հայ եղբայր ժողովրդի կողքին, հատկապես այն իրադարձություններից հետո, երբ Արդբեջանը փորձեց հարձակվել հայոց հողի վրա, -ասել է եզդի հասարակական գործիչ, իրավաբան Ադման ալ-Էզդին (Իրաք)՝ խնդրելով Հայաստանին միջազգային ասպարեզում բարձրացնել եզդիների ցեղասպանության հարցը:

Եզդի ակտիվիստուհի՝ շեյխ դայե Ֆանոս Աքչուրան էլ (Թուրքիա) նշել է, որ եզդի կանանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ոչ պատշաճ կերպով. միջազգային հանրությունն այդքան էլ մեծ ջանքեր չի գործադրում ապահովելու եզդի գերեվարված կանանց ու աղջիկների փրկությունը ԻՊ ահաբեկիչների ձեռքից, և այդ կապակցությամբ իրենց խնդրանքն ենք հղում հայ ժողովրդին՝ հնարավորությունների սահմաններում բարձրաձայնելու այդ անչափ կարևոր խնդրի մասին։

Մանրամասն՝ «Vesti.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը