Լրահոս

21.04.2016 16:55


ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը մադրիդյան սկզբունքների նկատմամբ

ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը մադրիդյան սկզբունքների նկատմամբ

Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում և մադրիդյան սկզբունքները, առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության՝ կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող:

Այդ մասին այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ պատգամավորական հարցին:

Նրա խոսքով՝ միայն բանակցություններին Արցախյան կողմի մասնակցության վերականգնման դեպքում հնարավորություն կստեղծվի քննարկելու և կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները:

Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը