Լրահոս

21.04.2016 21:00


Ահազանգել էր, որ կամրջի տակ զինամթերք է թողնում

Ահազանգել էր, որ կամրջի տակ զինամթերք է թողնում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Դավիթ Անհաղթի հուշարձանի հետևի կամրջի տակ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փաթեթ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 116 փամփուշտ և «Կոմբատ-ՊՊ-9ՄՄ» գրառմամբ ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

...

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցի «Սիրո արահետ» այգու սկզբնամասում գտնվող ծառի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի 40 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը