Լրահոս

21.04.2016 19:00


Տաքսու վարորդի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց

Տաքսու վարորդի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, իր վարած «Բի Ուայ Դի» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արտյոմ Հ.-ին և ուղևոր՝ 1976 թ. ծնված Վիլյամ Ղ.-ին:
Խուզարկությամբ տաքսու վարորդի շապիկի մեջ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ` դեղնավուն հեղուկով, 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ՝ դեղնավուն հետքերով, և ներարկիչի մեկ ասեղ` կափարիչով, որի մեջ առկա էր 1 մլ դեղնավուն հեղուկ:
Ըստ Արտյոմ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է ինքը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը