Լրահոս

21.04.2016 20:30


Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 8-10 աստիճանով, 24-25-ը նույնքան կբարձրանա:

Երևանում

Ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1989 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.20C (2007 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40

Այս խորագրի վերջին նյութերը