Լրահոս

21.04.2016 19:10


Բացվել է եզդիների հիշատակին նվիրված հուշարձան

Բացվել է եզդիների հիշատակին նվիրված հուշարձան

Մայրաքաղաքի օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքում սպանված եզդիների հիշատակի ոգեկոչման հուշարձան: «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով ստեղծված հուշարձանի կյանքի կոչման հարցում անմիջական աջակցություն են ցուցաբերել նաև հանրապետության ղեկավարությունն ու Երևանի քաղաքապետարանը:

Բացված հուշարձանի գաղափարի հիմքում երեխային փրկող մայրն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը:

Այս խորագրի վերջին նյութերը